Եթե գյուղնախարարություն կա, ուրեմն պետք է. Իգնատի Առաքելյան
«Ասել, թե ոչինչ չի արվում և նախօրոք չի քննարկվել և վերլուծվել կառավարությունում սպասվելիք թանկացումները, արդարացի չէ, քանի որ մեր կողմից բոլոր այն ծրագրերը, որ մենք ներկայացրել ենք, և որոնք հաստատվել են կառավարության և ԱԺ կողմից, բոլորը միտված են արդյունավետության բարձրացմանը»,- այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նախարարի խոսքով՝ կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ։
«Այս նոր օրենսգրքով սերմերի գնի 1 տոկոսանոց լրացուցիչ բեռը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի թանկացման վրա: Սերմի արժեքի մեջ այդ թանկացումը կազմելու է ընդամենը 3-3,5 դրամ, իսկ կարտոֆիլի բերքատվության վրա ընդհանրապես չի ազդելու։ Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը նախարարությունը սկսել է 2 տոկոս տոկոսադրույքով, թույլ կտա բարձրացնել արդյունավետությունը, քանի որ այսօրվա կարտոֆիլագործությունը Հայաստանում և ընդհանրապես հիմնականում գյուղատնտեսությունը շատ ցածր մակարդակի է, զարգացած չէ և չկիրառելով բարձր տեխնոլոգիաներ և ճիշտ ագրոտեխնիկական միջոցներ, մենք միշտ կլինենք կամ թանկ, կամ անորակ»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց` վերլուծությունները ցույց են տալիս, որ պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը թույլ է տալիս իջեցնել ծախսերը, բայց թույլ չի տալիս բարձրացնել արդյունավետությունը:
Պարարտանյութի հետ կապված Իգնատի Առաքելյանը նշեց. «Այո, մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու, որովհետև անցյալ տարի սուբսիդավորումը հավասար էր ընդամնեը ընդամենը 5000 դրամ 1 հա-ի համար, որը գտնում ենք, ոչ մի օգուտ չի կարող տալ արդյունավետությունը բարձրացնելու կամ գինը իջեցնելու համար: Հետևաբար մենք հանել ենք այդ ծրագիրն ու փոխարինել այլ ծրագրերով: Մենք ձեռք չենք քաշում գյուղատնտեսությունից, հետևելու ենք, որ շուկան կայանա նաև մասնավոր ներդրողների միջոցով»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դիմելով գյուղնախարարին ասաց. «Կաթիլային ոռոգում, սուբսիդավորում, ապահովագրություն, ցանցեր, հարց կարող է մի քիչ խիստ լինի, բայց արժե՞ սրանց համար ունենա գյուղատնտեսության նախարություն։ Սրանք կետային հարվածներ, որը ողջունելի է։ Ունե՞ք արդյոք ագրարային քաղաքականություն Հայաստանի համար»։
Արձագանքելով հարցին՝ նախարարն ասաց. «Գյուղնախարարություն պետք է, դա Ազգային ժողովի, կառավարության որոշումն է։ Պետք չլինի՝ չի լինի, եթե կա, ուրեմն պետք է։ Իսկ այն ինչ որ ես քիչ առաջ ասացի, դրանք ագրարային քաղաքականության մշակման բաղադրիչ մասերն են, որոնք թույլ կտան զարգացնել գուղացիական տնտեսությունները »։
Հարակից հրապարակումներ`
- Բենզինի և դիզվառելիքի 10 դրամով լրացուցիչ գնային բարձրացման պատճառը
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան