Էմանուել Մակրոն. ԼՂ հարցի լուծումը «քաջ կոմպրոմիս» պետք է լինի
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ ու շատ կարևոր է խնդրին լուծում գտնել»,-ինչպես Փարիզից հայտնում է Panorama-ի լրագրողը այս մասին այսօր Ելիսեյան պալատում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նշել է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է լինի «քաջ կոմպրոմիս» երկու երկրների միջև։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները ունեն կարևոր դերակատարում՝ ասելով, որ Կրակովում վերջին հանդիպումը դրական մթնոլորտում է անցել։
«Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, և ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան։ Նախագահի հետ հանդիպմանը հաստատեցի, որ Ֆրանսիան հետևում է խնդրի լուծմանը՝ ամերիկյան ու ռուսական գործընկերների հետ»,-ասել է Մակրոնը՝ շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին այցի համար՝ նշելով, որ ընդունում է պետական այցի հրավերն ու կլինի Հայաստանում հոկտեմբերին։
Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր տարածաշրջանի զգայուն թեմաներից է։ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մոտեցումները, երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության հաստատմանը։
«Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները։ Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության համար, ինքնորոշման համար և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Նախագահները նաև խոսել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման մասին։ Էմանուել Մակրոնը նաև ողջունել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքումը, նշելով, որ այն ևս կնպաստի հարաբերությունների զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
- Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
- Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ. պաշտոնական
- ՀՀ նախագահ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր երկրի հանդեպ վստահության ու հավատի մասին
- Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին