Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
Միջմարզային երթուղային ցանցում Հայաստանում ներկայումս շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտոբուս: ԱԺ-ում թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանը։
«Միջմարզային երթուղիների ավտոբուսներից 62-ը և միկրոավտոբուսներից 67-ը շահագործվում են դիզվառելիքով: Բնական գազով շահագործվում է 113 ավտոբուս և 468 միկրոավտոբուս», - ասաց փոխնախարարը։
Արման Խաչատրյանը նաև նշեց՝ նախարարության կողմից իրականացվել է միջմարզային երթուղիներում համեմատական հաշվարկ՝ փոխադրամիջոցների գազի վառելիքի և հարկային օրենսդրության փոփոխությունների համադրությամբ։
«Հաշվի են առնվել ինքնարժեքի այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի և քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային և այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը և այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղևորի հաշվարկով կնվազեն 8 դրամով, միկրոավտոբուսային փոխադրումների գները՝ 3 դրամով», - ասաց փոխնախարարը։
Ամփոփելով փոխնախարարը լսարանին հարց ուղղեց և ինքն էլ պատասխանեց սեփական հարցին. «Արդյո՞ք գործող փոփոխությունները կարող են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման։ Եթե շատ կարճ ամփոփենք, պատասխանը ո՛չ է»։
Հարակից հրապարակումներ`
- Վիճելի է, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումներ կսկսվեն. Վարդան Արամյան
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան