Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ՀՀ-ում կանցկացվի նաև ֆրանկոֆոն գործարարների համաժողով
2018թ․-ի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կարևոր տեղ ունի Ֆրանսիայի ու Հայաստանի երկկողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր Ելիսեյան պալատում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախագահը նշեց, որ Հայաստանը պատասխանատվությամբ է ընդունում գագաթաժողովի հյուրընկալումն ու ջանք չի խնայում դրա հաջող իրականացման համար։
«Նախագահ Մակրոնը հաստատեց իր մասնակցությունը գագաթաժողովին, ինչը առանցքային է գագաթաժողովի հաջողության համար»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ նախագահները հավանության են արժանացրել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին։
«Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական առանց այդ էլ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նախագահը խոսեց նաև խորհրդարանական մակարդակում երկու երկրների միջև համագործակցության, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի կարևորության մասին՝ նշելով, որ խմբի գործունեությունը լիովին համապատասխանում է իր անվանմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին