Էմիրաթներում «աղոթող» վարորդները կտուգանվեն
Արաբական Միացյալ Էմիրությունների այն վարորդները, ովքեր տրանսպորտային միջոցները կկանգնեցնեն խաչմերուկներում կամ կանգառ չնախատեսող վայրերում, կտուգանվեն մոտ 270 դոլարով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տեղական իշխանությունները բացատրել են, որ նման որոշում են ընդունել, որովհետև այդպիսի կանգառները վտանգավոր են ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար:
Աշխատողների տեղափոխող որոշ ավտոբուսների վարորդներ, ինչպես նաև այլ ավտոսիրողներ մեքենան կայանում են ճամփեզրին՝ հիմնականում աղոթելու համար: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները կոչ են անում դրա համար օգտագործել բենզալցակայաններում հատուկ աղոթելու համար նախատեսված սենյակները, ինչպես նաև գնալ մզկիթ՝ ճանապարհին աղոթելու փոխարեն:
Դեռ 2017-ի նոյեմբերին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ ոստիկանությունը «կխանգարի» նրանց, ովքեր ֆրանսիական քաղաքների փողոցներում կսկսեն աղոթել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում