«Կյանքը շարունակվում է». Մխիթարյանի հրաժեշտը՝ ՄՅՈւ-ի երկրպագուներին
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:
«Կցանկանայի սրտանց շնորհակալություն ասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և հատկապես երկրպագուներին՝ սիրո ու աջակցության համար: Ես վայելել եմ ձեր մեծագույն ակումբի հետ Եվրոպայի լիգան շահելու պատիվը: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ խաղը։ Կհիշեմ նաև «կարիճ» հարվածով իմ գոլը և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին:
Իմ կարիերայի այս փուլում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Ի խորոց սրտի շնորհակալություն և ամենալավն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»: