Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
Այսօր Ելիսեյան պալատում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին հանդիպումը նախագահները ամփոփել են մամուլի ասուլիսով։
Մեր թղթակիցը Փարիզից հայտնում է, որ Մակրոնը հայտարարել է՝ գալիք հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Հայաստանում կլինի պետական այցով։
Մակրոնը նշել է, որ նախագահի հետ քննարկել են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Մակրոնի խոսքով՝ 2018-ը կարևոր տարի է լինելու․« Հայաստանը նշելու է Առաջին Հանրապետության 100 ամյակը մայիսին, որին կմասնակցի նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Հայաստանում Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովի անցկացումը հատկանշական է, որը կհաստատի Ֆրանկոֆոնիայի ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն այն կարևոր է նաև Ֆրանսիայի համար, որը ցանկանում է տարածել ֆրանսերենը տարածաշրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
- Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ. պաշտոնական
- ՀՀ նախագահ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր երկրի հանդեպ վստահության ու հավատի մասին
- Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան