Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
«Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է»,-այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը:
ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է.
«Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:
ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը մեծ նշանակություն է տալիս Հայաստան կատարելիք այցին (պաշտոնական)
- Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ՀՀ-ում կանցկացվի նաև ֆրանկոֆոն գործարարների համաժողով
- Էմանուել Մակրոն. ԼՂ հարցի լուծումը «քաջ կոմպրոմիս» պետք է լինի
- Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
- Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան