Չավուշօղլուն՝ Թիլերսոնին. «Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ:
«Ի՞նչ է կատարվում, Մևլու՛թ: Ըստ մեր ընկերների փոխանցած տեղեկությունների՝ Թուրքիայի վրա ոչ մի հրթիռ չի արձակվել»,-ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի ասել է Թիլերսոնը:
Չավուշօղլուն, ակնարկելով, որ ամերիկյան կողմն իր տեղեկությունները վերցնում է Սիրիայի քրդերի զինված ուժերից (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG-ԺՊՈւ), պատասխանել է. «Դու էլ քո տեղեկությունները «check» արա (ստուգիր): Նրանց բերանով մի խոսեք մեզ հետ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան
- Թիլերսոնը Լավրովի ու Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Շոյգուն խոսել է Սիրիայում նոր ահաբեկչական սպառնալիքի մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին