ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
«Երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, սա շատ կարևոր է ցանկացած տնտեսության համար»,-գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա մանրամասնեց՝ նվազեցվել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է, դրամային ավանդները աճել են 33.5 տոկոսով, արտարժույթով ավանդները՝ 10.1 տոկոս:
Բացի այդ, դրամային վարկերի առաջընթաց աճ է գրանցվել 28.8 տոկոսով, արտարժութային վարկերի՝ 10.6 տոկոսի դիմաց: «Դրամի նկատմամբ վստահությունը էապես բարձրացել է»,-ասաց Ա. Ջավադյանը:
Այժմ պայմանավորված ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացմամբ, մի քանի ապրաքատեսակների գների աճով, գնաճային սպասումներն ավելացել են:
«Սպասումներն ուժեցանում են որոշ փորձագետների, գործիչների, մամուլում պարբերաբար շրջանառվող, չհիմնավորված, սպեկուլյատիվ շահարկումները: Մենք այդ սպասումները միանշանակ գնահատում ենք գերագնահատված: Դրա հիմնավորումներից մեկն էլ այն է, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը, ԿԲ-ն դեկտեմբերի վերջին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ասաց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով 2018-ի գնաճի վերաբերյալ ԿԲ գնահատականին, ասաց, տասնօրյա կտրվածքով օպերատիվ դիտարկումներ են իրականացնում:
«Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 20-ը, չնայած դիզվառելիքի ու սեղմված գազի գների աճին, 2018 թ. հունվարի գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակներում»,-նշեց Ջավադյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին