Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատում կայացավ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը։ Սա Մակրոնի ընտրությունից հետո ՀՀ նախագահի հետ առաջին հանդիպումն է։
Ինչպես Փարիզից հայտնում է Panorama-ի լրագրողը, Ելիսեյան պալատում ՀՀ նախագահին սպասում էին Պատվո պահակախմբի զինվորները։ Պալատի դիմաց ՀՀ նախագահին ողջունեց Էմանուել Մակրոնը։
Նախագահների աշխատանքային հանդիպումից հետո սպասվում է մամուլի ասուլիս, որում հանդիպման արդյունքները կամփոփեն Սերժ Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է հունվարի 22-ից 24-ը։ Վաղն արդեն Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ու կհանդիպի ԵԽ ղեկավարության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան