Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներն ԱԺ-ում այսօր մեկնարկեցին բանավեճով:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի համարեց, որ թանկացումների շուրջ ԱԺ լսումների ժամանակ Ազգային վիճակագրության ծառայության պետին հարցեր ուղղելու իրավունք պատգամավորներին չի տրվում:
«Թվեր են հրապարակվել, դրանց վերաբերյալ հարցեր կան: Երբ ԱՎԾ պետը կհամարի, որ հարցերի պատասխանելով՝ ներքաշվում է վեճի մեջ, թող չպատասխանի: Իր հրապարակած թվերը կարդացել ենք: Եթե հարց չենք տալու, այդ մարդը թող գնա, իր գործերով զբաղվի»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգ նախատեսված չէ:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վաեհ էնֆիաջյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք հավաքվել են՝ համոզմամբ, որ լսումների ընթացքում խորքային քննարկման և բացահայտման հիմքեր պետք է լինեն:
Կառուցողական դաշտ վերադառնալու կոչով հանդես եկավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք չենք հավաքվել, որ մարդկանց աչքերին թոզ փչենք, հավաքվել ենք բովանդակային քննարկման»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան