«Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ». Փաշինյան
«Ինչքան կարելի էր կռահել գների համար պատասխանատու մյուս մարմնի՝ ԿԲ-ի ղեկավարի պատասխաններից, ստեղծվել է այսպես ասած պատկերավոր կշեռք, կշեռքի մի նժարին դրվել են թանկացումները, մյուսին՝ էժանացումները, ու ստացվել է, որ գնաճը 2,6 տոկոս է»,- ԱԺ-ում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ստացվել է, որ սերուցքային կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացումը։ Եթե, օրինակ, գառան միսը 28,9 տոկսով է թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18,2 տոկոս էժանացումը։ Ստացվում է այն փիլիսոփայությունը, որ կառավարություն-իշխանությունն ասում է, թե գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Ի վերջո, խոսքը ինչի՞ մասին է, երբ ասում ենք սնունդ, խոսքը սնվելու մասին է չէ՞, խոսքը նրա մասին է, որ կարելի է սնվել, օրինակ՝ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ», -ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ նախագահն ասել է, որ գիտությունը պարզել է՝ կարագը օգտակար է. «Բա գիտությունը գիտեք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք ինչքան հատկանիշներ կան մեջը, գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ, լուրջ, առանց կատակի, կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար։ Բենզինը թանկացել է, բրթեք ձեր մեքենաները, ի՞նչ է, թևներիդ մեջ ուժ չկա, համ էլ լավ ֆիթնես ծառայություն է, ուրեմն նորմալ է ամեն ինչ»։
Պատգամավորի խոսքով՝ այս լսումները իշխանությունը կազմակերպել է, որ ասի, թե Հայաստանում գնաճ չկա։
«Վերնագիրը նայեք՝ «առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները», այս վերնագիը ո՞վ է դրել, հաստատ սովետական միությունում քաղբյուրոյի հետ կապ է ունեցել, հիշում եք չէ՞, սովետական միությունում ամեն ինչ սովորաբար իդելական էր, բայց առանձին կոլեկտիվներում առանձին աշխատակիցների կողմից թույլ էին տրվում առանձին բացթողումներ, իսկ, ընդհանուր առմամբ, կյանքը ուրախ, ապրուստը ձրի ու, քանի որ կյանքը ուրախ է ու ապրուստը ձրի է, «Ելք» խմբակցությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 5-ին՝ ժամը 18։00-ին, հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տոնակատարության, որպեսզի բարձր տրամադրության տոնենք ուրախ ու ձրի կյանքը», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան
- Եթե գյուղնախարարություն կա, ուրեմն պետք է. Իգնատի Առաքելյան
- Բենզինի և դիզվառելիքի 10 դրամով լրացուցիչ գնային բարձրացման պատճառը
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով