Գնաճի թեմայով լսումները տապալվել են. Արայիկ Հարությունյան
Թանկացումների վերաբերյալ ԱԺ լսումները կեղծ են և ներկայացվում են շատ միակողմանիորեն։ Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«ԱԺ նախագահի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից սպեկուլյացիաների միջոցով մեզ հնարավորություն չընձեռնվեց ելույթ ունենալ։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, թե որն էր լսումներ կազմակերպելու ՀՀԿ-ի նպատակը։ Ինչպես իմիտացիա էր այս պրոցեսը, այնպես էլ իմիտացիա էին այն խոսքերը, որ այս ամենը պետք է կանխվի»,- ասաց նա։
Ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ գնաճի թեմայով լսումները տապալվել են։ «Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և մյուսները տապալեցին այս լսումները, որովհետև նրանք պարզապես ցուցակով ընտրում էին այն մարդկանց, ովքեր ականջահաճո ելույթներ կունենան։
Եվ դուրս թողեցին «Ելք» խմբակցության ներկայացուցիչներին՝ ապացուցելով, որ սա իմիտացիա է։ Երբ մենք ասում էինք, որ սա իմիտացիա է, դա ապացուցվեց։ Արա Բաբլոյանը մի պահ ընկրկեց, մոտեցավ մեզ բանակցություններ վարելու, փորձեց համաձայնեցնել, որպեսզի և «Ելք» խմբակցությունից ելույթներ լինեն, և ՀՀԿ-ից, Էդուարդ Շարմազանովն արգելեց նրան դա անել»,- ասաց ավագանու անդամը՝ կրկին շեշտելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց գնաճի թեմայով խորհրդարանական լսումները։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ իրենք լսումներին մասնակցել են առավոտյան ժամը 11։00-ից։ «Համբերատար սպասում էինք, մինչև կգար մեր ելույթների ժամը, բայց ես ինքս նկատեցի, որ Արա Բաբլոյանը կանչում էր իր օգնականին և հրահանգում էր ելույթների համար նոր մարդկանց գտնել։ Եվ այդպես արհետականորեն շատացնում էին ելույթ ունեցողների թիվը և ձգում ժամանակը»,- փաստեց ավագանու անդամը։
Հարակից հրապարակումներ`
- «Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ». Փաշինյան
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Վիճելի է, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումներ կսկսվեն. Վարդան Արամյան
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին