Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
Եթե ամեն ինչ լավ է, գնաճի ցուցանիշներով չենք զիջում հարևան Վրաստանին և Ադրբեջանին, ապա ինչո՞ւ ենք հավաքվել այստեղ, քննարկում գնաճը: Թանկացումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր նման հարց հնչեցրեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե գնաճը վերահսկելի է և այդքան էլ սարսափելի չէ, ապա ինչո՞ւ ենք մտահոգվում և ինչու են թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպվել։
«Եկեք ասենք ամեն ինչ լավ է, ժողովրդին էլ ասեք, որ որևէ խնդիր չկա», - նշեց Սարգսյանը։
Դեմոկրատական կուսակցութայն ղեկավարը նաև հետաքրքրվեց՝ արդյոք գնաճը չի՞ ազդում Հայաստանում ապրող 250 հազար աղքատ ընտանիքների վրա։
«Այնպիսի բացատրություն տվեք, որ մենք հասկանանք, որ դուք մտադիր եք մեղմել այս վիճակը, այլ ոչ թե գալ, ասել՝ ամեն ինչ լավ է, հիանալի է, Շվեյցարիայում ենք ապրում», - հայտարարեց Արամ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Վիճելի է, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումներ կսկսվեն. Վարդան Արամյան
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին