Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ անդրադառնալով թանկացումների թեմային:
«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի», - ասաց Բեգլարյանը։
Դիտարկմանը, թե ինչու կուսակցության մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, Բեգլարյանը հակադարձեց. «Արվում է և շատ լավ է արվում»։
Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դժգոհություն ամեն տեղ կա կա՝ և՛ մեզ մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում: Թանկացումները բոլորի վրա են ազդում է, ոչ թե մեկի կամ երկուսի: Ես կարողանում եմ նորմալ տնտեսագիտական վերլուծություն անել: Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք»,- նշեց հանրապետական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան