Անդրեն –Աշոտ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 20-ինև21-ին կայացել է ձյան վոլեյբոլի «Ծաղկաձոր օփեն 2018» Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց 16 ևկանանց 14 թիմեր, այդ թվում մեկական թիմեր Վրաստանից:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ տղամարդկանց պայքարում չեմպիոն դարձել է Անդրե Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգը: Այս հաղթանակի շնորհիվ Անդրեն և Աշոտն իրավունք են ստացել մասնակցելու 2018 թվականի ձյան վոլեյբոլի առաջին Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Ավստրիայում:
Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցել է Վրաստանի ԵՌՏՀ թիմի Մարի-Իրինա զույգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան