ՀՀ նախագահը տվեց հակամարտության պատմաիրավական և քաղաքական հիմքերը. Դավիթ Բաբայան
ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի՝ Արցախյան հակամարտությանը վերաբերող հատվածում շեշտադրվեցին ամենակարևոր կետերը։ ՀՀ նախագահի ելույթը ցույց տվեց, որ ի հեճուկս Ադրբեջանի բոլոր շահարկումների և ոչ կառուցողական քաղաքականության՝ հայկական կողմը, հաջողությամբ, առանց հիստերիկ պահվածքի և ֆաշիստական շեշտադրումների, պաշտպանում է իր կենսական շահերը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, ի դեմս ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթի՝ հայկական կողմը ևս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց, որ անում է ամեն բան՝ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
«Բնական է՝ կարգավորման գործընթացում հիմնական շեշտը պետք է դրվի այն բանի վրա, որ անցյալին վերադարձ չկա։ Արցախի անվտանգությունը կարևոր բաղադրամաս է։ Ամենակարևորն այն է, որ հստակ շեշտադրվում է՝ Արցախը պատմական հայկական տարածք է։ Սա շատ կարևոր է։ Կարևոր է նաև այն, որ շեշտվում է՝ Ադրբեջանի քաղաքականությունը ցեղասպան քաղաքականություն է՝ հիմնված ջարդերի և խտրականության վրա։ Այսինքն՝ ՀՀ նախագահը տվեց հակամարտության պատմաիրավական և քաղաքական հիմքերը։
Այստեղ չկա որևէ տարածքային խնդիր, Արցախյան հակամարտությունը մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման հիմնախնդիր է։ Կարևոր է նաև, որ ՀՀ նախագահը նշում է Արցախի՝ միջազգային գորևծընթացներկ մաս դառնալու մասին»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում այսօրվա իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ բանակցությունների խոչընդոտը հիմնականում հանդիսանում են բանակցային ելքից Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ իրատեսական ակնկալիքները ։
«Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին՝ ազատվելու պատրանքներից ու գալու իրատեսական դաշտ, ապա մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների։ Իրոք, այս կոնֆլիկտը խոչընդոտում է մեր ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ ու անհրաժեշտ է այս հակամարտությունը լուծվի։ Բանակցային պրոցեսին խոչընդոտում է նաև հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում»,-ասաց նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
- ՀՀ նախագահ․Միջազգային հանրությանը խնդրում ենք Ադրբեջանին բերել իրատեսական դաշտ
- Այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան․ 2008-ին մեզ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ այսօր խոսում ենք ձեռքբերումների մասին
- ՀՀ նախագահ. Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին