Լևոն Հայրապետյանի նախաձեռնած ռազմական ուսումնարանի կառուցումն ավարտելու վերաբերյալ դեռ որոշում չկա
ԱՀ պաշտպանության նախարարությունն առայժմ չի մտածել ստանձնելու Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնած Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման և շահագործման աշխատանքները:
Ի պատասխան «Արցախպրես»-ի թղթակցի այս կապակցությամբ հնչեցրած հարցին՝ այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսին պատասխանել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և ավելացրել, որ կարևորում են այդ ուսումնարանի շահագործումը, սակայն այդ մասին դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում