ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
Գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, առաջարկություններ ներկայացրել լրամշակումներ կատարելու վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել ստացված առաջարկությունները` համապատասխան խմբագրումներ կատարելով նախագծում, լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև աշխատանքային խմբում ընգրկված հասարակական հատվածի ներկայացուցիչներին` նրանց կարծիքները ստանալու նպատակով, որպեսզի մեկամսյա ժամկետում խումբն ունենա օրենքի նախագծի փոխհամաձայնեցված տարբերակ, որը կտա առկա խնդիրների կարգավորումներն ու լուծումները:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային հետաքրքությունը, նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով և առաջարկել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նույնպես մասնակցել քննարկմանը և հանդես գալ ելույթներով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հրաժարվում է գենետիկորեն մոդիֆիկացված սնունդից
- Գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենը մահացու է