Դունյա Միյատովիչը դարձավ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Այսօր կայացած երկրորդ փուլի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների նոր հանձնակատար ընտրվեց Դունյա Միյատովիչը։
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ներկայացված 3 թեկնածուներից՝ Գորան Կլեմենչիչ, Պիեռ Իվ Լը Բորն, Դունյա Միյատովիչ, ոչ մեկը չէր ստացել ձայների բացարձակ մեծամասնություն, սակայն առավելագույն ձայներ էր ստացել ֆրանսիացի Պիեռ-Իվ Լը Բորնը՝ 105 ձայն։ Դունյա Միյատովիչը ստացել է 76 ձայն, Գորան Կլեմենչիչը՝ 67։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի լրագրողը, երկրորդ փուլում, սակայն, Գորան Կլեմենչիչը հօգուտ Միյատովիչի հանեց իր թեկնածությունը, ինչն էլ օգնեց նրան ստանալ ձայների հարաբերական մեծամասնությունն ու դառնալ ԵԽ նոր հանձնակատար։
Հիշեցնենք, որ Միյատովիչը նախկինում ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ էր։ Նոր հանձնակատարը պաշտոնում կփոխարինի Նիլս Մյուժնիեկսին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին