
ԵԺԿ խմբի ղեկավար ընտրվեց Սեզար Ֆլորին Պրեդան
ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունում այսօր կայացած ընտրությունների արդյունքներով խմբի ղեկավար է ընտրվել ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան: Այս պահին շարունակվում է փոխնախագահների ընտրությունը:
Ինչպես հաղորդում է Ստրասբուրգում Panorama.am-ի լրագրողը, փոխնախագահների ընտրության արդյունքները հայտնի կլինի քիչ անց:
Հիշեցնենք, որ ԵԺԿ խմբի ղեկավարն էր Աքսել Ֆիշերը, ով հրաժարական տվեց խմբի ներսում հակասությունների ու կոռուպցիայի պատճառով։ Վերջինս այս տարի չի ընդգրկվել նաև Գերմանիայի պատվիրակության կազմում։