Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
Թուրքիան մտադիր է ընդլայնել իր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը և այն ծավալել Աֆրինի սահմաններից դուրս։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կսկսենք Մանբիջից, որպեսզի վերջ տանք մեր սահմանների մոտ այս խաղին։ Կշարունակենք այնքան, քանի դեռ տարածաշրջանը լիովին չի մաքրվի այդ դժբախտությունից»,- հայտարարել է նա։
Էրդողանի խոսքով, Անկարան մտադիր է արմատախիլ անել ահաբեկիչներին, իսկ հետո բնակվելու համար պիտանի դարձնել թուրք-սիրիական սահմանին մոտ շրջանը։ Այնտեղ իշխանությունները մտադիր են ուղարկել 3.5 միլիոն սիրացի փախստականի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
- ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին