Հայաստանի նվերը Եվրոպայի խորհրդին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպայի խորհրդում է, որտեղ նախագահը կհանդիպի ԵԽ ղեկավարության հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԵԽԽՎ-ում ու կպատասխանի պատգամավորների հարցերին։
Այցի շրջանակներում տեղի կունենա Եվրոպայի խորհրդին Հայաստանի կողմից արված նվերի՝ խաչքարի, բացումը։
Այս խաչքարը Հայաստանը նվերն է Եվրոպայի խորհրդին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ։ Հայկական խաչքարը տեղադրված է Եվրոպայի խորհդի անմիջապես դիմացը։
Խաչքարի հեղինակն է Արտակ Համբարձումյանը։ Այն 17-րդ դարի խաչքարի կրկնօրինակ է։
Նշենք, որ սա Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդին երրորդ նվերն է։ ԵԽ տարածքում հուշանվերի տեղադրման համար անհրաժեշտ է լինում ԵԽ բոլոր անդամ երկրների համաձայնությունը կամ գոնե դեմ չլինելը։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի լրագրողը, խաչքարի բացումը կկատարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին