Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ մեկնարկած ստորագրահավաքը փոքր-ինչ ուշացած է: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, ով չի միացել այս նախաձեռնությանը:
«Ընդհանուր առմամբ ամբողջությամբ համամիտ եմ այդ տեքստի հետ, ուղղակի ինձ թվում է՝ հիմա արդեն ավելի կտրուկ միջոցների ժամանակն է: Արդեն ոչ թե հայտարարություն պիտի լիներ, ինձ թվում է՝ մենք արդեն պետք է անցնեինք գործողությունների, ինչպես, օրինակ, Լոռու մարզի փաստաբանները»,- ասաց նա:
Ալումյանը նշեց, որ հայտարարությունը փոքր-ինչ ուշացած էր, քանի որ օրենքն արդեն ընդունված էր, ու պարզ էր, որ հենց այդ տեքստով էլ հաստատվելու, ստորագրվելու է նախագահի կողմից:
Հարցին՝ կմիանա արդյոք նախաձեռնությանը, եթե ստորագրահավաքից անցնեն կտրուկ գործողությունների, փաստաբանը դրական պատասխան տվեց: Նա ընդգծեց՝ միանշանակ համամիտ է այն ամենի հետ, ինչ գրված է՝ բոլոր վերլուծությունների, դժգոհությունների հետ, ուղղակի կարծում է՝ հիմա ավելի կտրուկ գործողությունների ժամանակն է:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման անթույլատրելիության մասին հայտարարությանը միացել են 1354 փաստաբաններ:
ՓՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ բողոքի մասին հայտարարությունը կազմվել է 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ:
Օրենքի նախագիծը չեղարկելու պահանջով փաստաբանները դիմել են ՀՀ Ազգային ժողով և կառավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան