Յագլանդ․ Հայաստանում բոլոր գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում
«Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի, ընտրություններ են անցկացվել, բոլոր գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Մենք շատ լավ համագործակցություն ունենք»,- այս մասին այսօր Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Ստրասբուրգից հայտնում է Panorama-ի լրագրողը։
Յագլանդը նշեց, որ նախագահի հետ հետաքրքիր հանդիպում են ունեցել ու շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ այսօր Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերին միանալու համար։
«Ես երբեք չէի տեսել որևէ այլ պետության ղեկավարի և ԱԳ նախարարի հետ այսքան շատ կոնվենցիաների ստորագրում: Սա լավ աշխատանքի արդյունք է»,-ասաց Յագլանդը։
Նշենք, որ այսօր Եվրոպայի խորհրդում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց ԵԽ թվով 5 փաստաթուղթ․
. հարկային հարցերում վարչարարության փոխադարձ աջակցության,
. մարդկանց թրաֆիկինգի դեմ Եվրոպայի կոնվենցիաները,
. ահաբեկչության խանխարգելման վերաբերյալ կոնվենցիայի հավելյալ պրոտոկոլը,
. սպորտային հանդիպումների անվտանգության ու կինեմատոգրաֆիայի վերաբերյալ ԵԽ կոնվենցիաները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան