Սերժ Սարգսյան․ 2008-ին մեզ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ այսօր խոսում ենք ձեռքբերումների մասին
Այսօր ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո պատգամավորներն հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ նախագահին։
Նախագահին հարց ուղղվեց, թե ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը վերջին 10 տարիներին եվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ նոր կնքված համաձայնագիրը։
Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց, որ այս 10 տարիներին Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում, ինչն արձանագրել են նաև ԵԽ կառույցները։
«Բերեմ 1 օրինակ, 2018թ․-ին, երբ ես նախագահ ընտրվեցի, մենք մեծ մարտահրավերներ ու լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ ԵԽ-ի հետ ու մեզ սպառնում էին անգամ պատժամիջոցները։ Դրանից 10 տարի անց արդեն խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,-ասաց նախագահը։
ԵՄ հետ հարաբերությունների վերաբերյալ նախագահը նշեց, որ նոյեմբերի 24-ին ստորագրված համագործակցության նոր համաձայնագիրը շատ լավ հանարավորություններ է բացում ՀՀ զարգացման համար։
«Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից, եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ։ Ուստի մեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ բխում է մեր համոզմունքիցև որևէ մեկը մեզ չի պարտադրում»,-ասաց ՀՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)
- Սերժ Սարգսյան. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»
- Սերժ Սարգսյան. Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
- Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
- Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ. պաշտոնական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան