Սերժ Սարգսյան․ Երկու ինտեգրացիոն միավորումները հնարավոր է համատեղել՝ գործընկերների հետ անկեղծ լինելով
«Մենք կասկած չունենք, որ տարբեր ինտեգրացիոն կառույցներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել։ Մենք 2009-2010թթ․-ներից մենք բանակցում ենք ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որը համընկավ Եվրասիական տնտեսական միության բանակցություններին։ Ե՛վ ԵԱՏՄ, և՛ ԵՄ պատասխանատուները հստակ գիտեին, որ երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում է բանակցային գործընթաց։Սկզբնական փուլում և՛ մեկը, և՛ մյուսը ողջունում էր մեր մոտեցումը, սակայն եկավ մի ժամանակահատված, երբ ԵՄ-ն գտավ, որ անհնար է համատեղել այդ երկու միավորումներում մասնակցությունը։ Մենք ստիպված եղանք որոշում կայացնել ԵԱՏՄ-ին անդամակցության մասին, քանի որ Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ԵԱՏՄ տնտեսություններին»,-ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի պատվիրակի հարցին, թե ինչպես է Հայսատանը համատեղում Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությունը։
Նախագահը նշեց, որ արդեն Ռիգայի գագաթաժողովում որոշում կայացվեց տարբերակված մոտեցման, որը հնարավորություն տվեց համատեղել տարբեր ինտեգրացիոն կառույցներում մասնակցությունը։
«Մենք սկսեցինք ինտենսիվ բանակցություններ ու հասանք ճիշտ հանգրվանի․ 2017թ․-ի նոյեմբերի 24-ին ստորագրեցինք ԵՄ հետ նոր համաձայնագիրը։ Կարծում եմ, համատեղելու այս նախապայմանը շատ պարզ է․ պետք է անկեղծ լինել գործընկերների հետ ու չթաքցնել բանակցությունների ընթացքն ու պարտավորությունները»,-ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ այդ փորձն Հայաստանն ունի նաև ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան․ Խորհրդարանական համակարգն ավելի է համապատասխանում ժողովրդավարության զարգացման տեսլականին
- Այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան․ 2008-ին մեզ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ այսօր խոսում ենք ձեռքբերումների մասին
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)
- Սերժ Սարգսյան. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»
- Սերժ Սարգսյան. Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան