Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները մեկօրյա գործադուլ կանեն
Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչները (համակարգողները) ՀՀ փաստաբանների պալատ են ներկայացրել հետևյալ հայտարարությունը:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:
Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին:
Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Արմեն Ադամյան
Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Լուսինե Պողոսյան»:
Հիշեցնենք, որ այսօր՝ որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզի փաստաբանները՝ հրաժարվելով Շիրակի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Հունվարի 22-ին նույնատիպ նախազգուշական մեկօրյա ակցիա իրականացրեցին Լոռու մարզի փաստաբանները:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան