Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարգևատրվել են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կատարել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:
Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրել է Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձել է արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսել են 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր է ճանաչվել Գալոյանը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի տղամարդկանց չեմպիոն է դարձել 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Հայկը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնն է, իսկ ամենաերիտասարդ չեմպիոնը Գաբրիել Սարգսյանն է, ով այդ կոչումը նվաճել է 17 տարեկանում
Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Արման Փաշիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարտիրոսյան. Հաղթանակը նվիրում եմ ընտանիքիս և մարզչիս
- Հայկ Մարտիրոսյանին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից
- Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը հետևում է Ռոբերտ Հովհաննիսյանին
- Շախմատ. Արման Փաշիկյանը մոտեցել է Ռոբերտ Հովհաննիսյանին
- Շախմատ. Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը շարունակում են հաղթել
- Շախմատ. Կանանց առաջնությունում երկիշխանություն է
- Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում