Հասարակություն 13:00 24/01/2018 Աշխարհում

Հայաստանի նվերը Եվրոպայի խորհրդին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպայի խորհրդում է, որտեղ նախագահը կհանդիպի ԵԽ ղեկավարության հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԵԽԽՎ-ում ու կպատասխանի պատգամավորների հարցերին։

Այցի շրջանակներում տեղի կունենա Եվրոպայի խորհրդին Հայաստանի կողմից արված նվերի՝ խաչքարի, բացումը։

Այս խաչքարը Հայաստանը նվերն է Եվրոպայի խորհրդին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ։ Հայկական խաչքարը տեղադրված է Եվրոպայի խորհդի անմիջապես դիմացը։

Խաչքարի հեղինակն է Արտակ Համբարձումյանը։ Այն 17-րդ դարի խաչքարի կրկնօրինակ է։

Նշենք, որ սա Հայաստանի կողմից  Եվրոպայի խորհրդին երրորդ նվերն է։ ԵԽ տարածքում հուշանվերի տեղադրման համար անհրաժեշտ է լինում ԵԽ բոլոր անդամ երկրների համաձայնությունը կամ գոնե դեմ չլինելը։ 

Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի լրագրողը, խաչքարի բացումը կկատարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}