Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ խումբը, ինչպես արդեն հայտնել էինք , ընտրեց նոր ղեկավար՝ Սեզար Ֆլորին Պրեդային, ով Ռումինիայի պատվիրակությունից է։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama-ի լրագրողը, ԵԺԿ խմբի փոխնախագահի համար ներկայացվել էր նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը, ով ստացել է 30 ձայն ու ընտրվել ԵԺԿ խմբի փոխնախագահ։
Հիշեցնենք, որ ԵԺԿ խմբի նախկին ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց՝ խմբի ներսում հակասությունների ու կոռուպցիայի պատճառով։ Վերջինս այս տարի չի ընդգրկվել նաև ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան