Իրավունք 13:16 24/01/2018 Տարածաշրջան

Human Rights Watch-ի զեկույցները՝ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Human Rights Watch հեղինակավոր և հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Հայաստանում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո, որով նախագահականից անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ: Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնություն՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնյաներին, այդ թվում`2016 թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ: Դատավարությունը 32 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին Երևանում ոստիկանական բաժանմունքի բռնի ուժով գրավման մեջ, զեկույցը գրելու պահին դեռ շարունակվում էր: Չորս ամբաստանյալներ հայտնել էին ազատազրկման վայրում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին»:

ԱԴՐԲԵՋԱՆ

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Ադրբեջանում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«2017 թ. կառավարությունն ավելի է ուժեղացրել պայքարը  քննադատողների դեմ: Դատարաններն առնվազն 25 լրագրողների, քաղաքական և երիտասարդ ակտիվիստների դատապարտել են երկարատև ազատազրկման քաղաքական դրդապատճառներով, անարդար դատավարություններով: Տասնյակներով մարդիկ ձերբակալվել կամ քրեական հետապնդման են ենթարկվել, ինչպես նաև ենթարկվում են հետապնդումների և ճամփորդական արգելքների, կամ փախել են երկրից: Անմարդկային օրենքներն ու կանոնակարգերը խոչընդոտում են անկախ խմբերի աշխատանքին և ֆինանսավորման ապահովմանը: Խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը բանտերում շարունակվում են: Բռնության արշավում տասնյակ գեյ տղամարդիկ և տրանսգենդեր կանայք են ձերբակալվել և վատ վերաբերմունքի արժանացել ոստիկանության կողմից: «Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնություն» (EITI) միջազգային կոալիցիան, որը ռեսուրսներով հարուստ երկրներում խթանում է ավելի լավ կառավարումը, երկար տարիների ստուգումներից և մի քանի նախազգուշացումներից հետո, կախակայեց Ադրբեջանին՝ քաղաքացիական հասարակության խմբերի սահմանափակումները չվերացնելու համար:

Human Rights Watch-ը նաև ներկայացրել է հետևյալ մանրամասները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ.

-- «18 ակտիվիստներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

-- «7 լրագրողներ և բլոգերներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

-- «11 անգամ Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովին»:

-- «5 խոշոր լրատվամիջոցներ Ադրբեջանի կողմից մշտապես արգելափակված են «ազգային անվտանգության» պատրվակով»:

-- ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 180 երկրների թվում Ադրբեջանը դասակարգել է 162-րդը՝ մամուլի ազատության համար»:

--«11 ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների, արգելված է հեռանալ Ադրբեջանից»:

ԹՈՒՐՔԻԱ

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Թուրքիայում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«2017 թ. ապրիլի հանրաքվեն, որն ընտրողների կողմից հավանության արժանացավ չնչին առավելությամբ, սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով Թուրքիան անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի, որը տասնամյակների ընթացքում նրա քաղաքական հաստատությունների համար ամենակարևոր փոփոխությունն էր։ Հանրաքվեն տեղի ունեցավ արտակարգ իրավիճակում, որը հաստատվել էր 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, և լրատվամիջոցների խիստ գրաքննության պայմաններում, երբ բազմաթիվ լրագրողներ և քրդամետ ընդդիմությունից խորհրդարանականներ բանտում էին։ Նոր նախագահական համակարգը, որն ամրապնդում է գործող նախագահի իշխանությունը, հետընթաց է մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար։ Այն բավարար ստուգումներ և հակակշիռներ չունի գործադիր իշխանության չարաշահումների դեմ, մեծապես նվազեցնում է խորհրդարանի լիազորությունները և ամրապնդում նախագահական վերահսկողությունը դատական նշանակումների մեծ մասի վրա։ Նախագահական համակարգը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2019 թ. ընտրություններից հետո»։

Ստորև կարճ հատվածներ  են բերված  Human Rights Watch-ի զեկույցից, որոնք մանրամասն տեղեկություններ են տալիս Թուրքիայում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ.

«Պետական պաշտոնյաները շարունակում են ազատվել կամ նրանց գործունեությունը դադարեցվում է հրամանագրով, առանց պատշաճ դատաքննության, 2016 թ. հուլիսից ավելի քան 110 հազար պաշտոնազրկվածներ կան։ 2017-ին հարյուրավոր լրատվամիջոցներ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, մասնավոր հիվանդանոցներ և կրթական հաստատություններ փակվեցին կառավարության հրամանով, նրանց ունեցվածքները բռնագրավվեցին առանց փոխհատուցման.... Տուժածները իրավունք չունեն աշխատել պետական ծառայությունում, նրանց բանկային հաշիվները սառեցված են, անձնագրերը առգրավված»։

Բացի այդ, «մարդկանց շարունակում են ձերբակալել, դատապարտել և դատից առաջ կալանքի տակ պահել ահաբեկչության մեղադրանքով. առնվազն 50 հազար մարդ նախքան դատը կալանքի տակ է, իսկ շատերը հետապնդվում են հեղաշրջման փորձից հետո։ Հետապնդվածների թվում են լրագրողներ, քաղաքացիական ծառայողներ, ուսուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև զինվորականներ…. Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում 500 փաստաբաններ բանտարկվել են դատից առաջ, իսկ ավելի քան հազարը հետապնդվում են»։

Զեկույցում նաև նշվում է, որ «Թուրքիան համաշխարհային առաջատար է լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների բանտարկությամբ, քանի որ նրանք քրեական հետապնդումների և դատավարությունների առջև են կանգնած, ընդ որում գրեթե 150-ը ճաղերի հետևում էր զեկույցը գրելու պահին: Թերթերի և հեռուստաալիքների մեծ մասը անկախություն չունի և աջակցում է կառավարության քաղաքական գծին»:

Ադրբեջանի և Թուրքիայի համեմատությամբ, Հայաստանն ուներ նվազագույն թվով մարդու իրավունքների խախտումներ: Աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողներից մեկը Թուրքիան է, Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այնուամենայնիվ, հայերի մեծ մասը նախընտրում է, որ իրենց հայրենիքը որքան հնարավոր է լինի ժողովրդավարական երկիր, անկախ նրանից, թե որքան ոչ ժողովրդավարական են նրա հարևան երկրները։

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}