Եվրոպայի խորհուրդն ընտրում է Մարդու իրավունքների հանձնակատար
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընտրում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար։ Նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ներկայացված 3 թեկնածուներից՝ Գորան Կլեմենչիչ, Պիեռ Իվ Լը Բորն, Դունյա Միյատովիչ, ոչ մեկը չէր ստացել ձայների բացարձակ մեծամասնություն։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի լրագրողը, թեկնածուներից ամենաշատ ձայներ է ստացել ֆրանսիացի Պիեռ-Իվ Լը Բորնը՝ 105 ձայն։ Դունյա Միյատովիչը ստացել է 76 ձայն, Գորան Կլեմենչիչը՝ 67։
Այսօր անցկացվող երկրորդ փուլով հանձնակատար ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ հարաբերական մեծամասնության ձայները։
Նոր հանձնակատարը պաշտոնում կփոխարինի Նիլս Մյուժնիեկսին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում