ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)
«Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է զարգացում, վերաիմաստավորում: Այն չի կարող դոփել տեղում»,-այս պահին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ հենց դրանով պայմանավորված Հայաստանը գնաց բարեփոխումների իրականացման, իսկ դրան համակողմանի աջակցություն ցուցաբերեց Եվրոպայի խորհուրդը:
Նշեց նաև, որ ընտրությունների թափանցիկության ապահովման համար Հայաստանը դիմնեց աննախադեպ քայլի՝ հրապարակելով քվեարկության մասնակիցների ցուցակները:
«Ինչպես գիտեք, դա ընդունված պրակտիկա չէ, սակայն մենք դա արեցինք ընտրությունների նկատմամբ հանրության առավել բարձր վստահության ապահովման համար»,-ասաց Սերժ Սարգսյան
ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայերեն ելույթին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել այս հղումով, կամ այստեղ.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին