Արմեն Սարգսյանը համեմատության մեջ լավագույնն է. Թևան Պողոսյան
Նախագահի ՀՀԿ թեկնածուների՝ վերջին օրերին շրջանառվող անուններից ամենաականջահաճոն Արմեն Սարգսյանն էր: Նա համեմատության մեջ լավագույնն է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, սա իհարկե չի նշանակում, որ մեր երկրում այլ արժանի թեկնածուներ չկային: «Ինչ վերաբերում է «Ելք»-ի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին, ապա նա անգամ չի կարողանալու գրանցվել որպես նախագահի թեկնածու՝ ձայների պակասի պատճառով: Մինչդեռ Զեյնալյանը շատ ազնիվ, պարկեշտ մարդ է: Այս պարագայում պատգամավորները պարզապես քվեարկելու են, «այո» կամ «ոչ» են ասելու նախագահի միակ թեկնածուին, բայց ընտրություն, որպես այդպիսին չի կայանալու»,-ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ արդյոք ՀՀ չորրորդ նախագահը ճգնաժամի պահին կկարողանա բարենպաստ իրավիճակ ձևավորել, իր շուրջ մեծ թվով մարդկանց հավաքել:
«Այո, Արմեն Սարգսյանի ունակությունները դժվար է կասկածի տակ դնել, սակայն որքան հաջող նա դրանք կիրացնի, կյանքը ցույց կտա: Հաճախ լսում եմ տեսակետեր, որոնց համաձայն լավ է, որ նա վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել և այլ մոտեցումներ կցուցաբերի: Նա իսկապես պատկերացում և տեսլական ունի, և եթե մնացել է նույն սզբունքներին հավատարիմ, ապա կարող է հաջողությամբ իրականացնել դրանք: Արմեն Սարգսյանը նույնիսկ վարչապետության օրոք մետրոյով էր երթևեկում, ինչն այն ժամանակ չտեսնված բան էր»,- հիշեց փորձագետը:
Թևան Պողոսյանը միաժամանակ չբացառեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը տարաձայնություններ առաջացնի ՀՀԿ-ի ներսում, սակայն հարց է՝ այդ մասին բարձրաձայնումներ կլինեն, թե ոչ:
«Այսօրվա դրությամբ ընտրությունենրի երկրորդ փուլ չեմ կանխատեսում: Եթե տեսնեինք երեք-չորս թեկնածուներ, այդ մասին հնարավոր կլիներ խոսել»,- ասաց նա՝ չբացառելով, որ Արմեն Սարգսյանը կարող է մերժել ՀՀ չորրորդ նախագահ դառնալու ՀՀԿ-ի առաջարկը, եթե համարի, որ չի կարող իրականացնել իր տեսլականը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյան. Քաղաքական առումով դեմ եմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՀԺ
- ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելվել է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»
- Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում հատուկ սեղան ունի. «Իրատես»
- Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ. Արարատ Զուրաբյան
- ԲՀԿ-ականները սատարելու են նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին. «Ժամանակ»
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն. Դավիթ Հարությունյան
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան