Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ. Մանվել Բադեյան
Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ երեկ Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ թունելի սկզբնամասում ,տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։
«Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ իր դիտարկամբ՝ ո՞ւմն էր վթարի մեղավորությունը, Մանվել Բադեյանը նշեց՝ ոչ թե իրենցը, այլ դիմացից ընթացող մեքենայինը։
Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հավաստիացրեց, որ հիվանդանոց դիմելու և բուժզննում անցնելու կարիք չի եղել։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին, ժամը 15:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի 35 MZ 702 (վարորդ՝ Դ. Բ.) և «Hyundai» մակնիշի 35 NC 841 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Բ.-ը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան