Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, ր «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում չեզոքացվել է 268 քուրդ զինյալ, իսկ Թուրքիան և սիրիական բանակը կորցրել է 7-8 մարդ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը։
««Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերը կորուստներ են կրել, կան վիրավորներ։ Բայց եթե գործողության առաջին չորս օրերին Թուրքիայի ԶՈՒ-ի և սիրիական ընդդիմության շարքերում զոհերի թիվը կազմել է յոթ-ութ մարդ, ապա վերջին տվյալներով, հակառակորդի կորուստները կազմել են 268 մարդ»,- հայտարարել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, որ մտադիր է վերջ դնել Սիրիայի հետ սահմանին «խաղերին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին