Մելիտա Հակոբյան. Գնաճը սպառնալիք է ազգաբնակչության առողջության համար
«Հզոր պետություն ունենալու համար պետք է ունենանք առողջ մայրեր ու հայրեր, պետության հիմքը առողջ ազգաբնակչությունն է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Այս առումով նա գնաճը սպառնալիք է համարում պետության համար, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների թանկացման հետևանքով դրանք շատերի համար անհասանելի կդառնան, մարդիկ չեն կարողանա ընդունել օրգանիզմի կենսունակության համար անհրաժեշտ սպիտակուցներ, ածխաջրածիներն ու այլ միկրոտարրեր: Թերսնուցման հետևանքները, դեռ մի քանի տարի անց կերևան:
«Այսօր եթե մենք ունենք մեծ թվով քաղցկեղով, սիրտանոթային, ստամոքսաաղիքային տրակտի խնդիրներ ունեցող հիվանդներ, ապա դրանք 90-ականների վատորակ սնունդի ու թերսնուցման հետևանք են»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյանը գնաճը համարում է բարիք. «Ժամանակ»
- Գնաճի թեմայով լսումները տապալվել են. Արայիկ Հարությունյան
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում