Նախագահ Սարգսյանն արդեն Եվրոպայի խորհրդում է
Րոպեներ առաջ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հունվարի 22-ից 24-ն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։
Նախագահ Սարգսյանին դիմավորեցին ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։
Նախագահը գրառում կատարեց ԵԽ Ոսկե գրքում։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի լրագրողը, այսօր ՀՀ նախագահը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։
Եվրոպայի խորհրդում նախագահը հանդիպումներ է ունենալու նաև ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միքելե Նիկոլետիի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ։
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ու կպատասխանի պատգամավորների հարցերին Երևանի ժամանակով ժամը 15-ին, որն առցանց կհեռարձակվի։
Նախագահ Սարգսյանը նաև նվեր է հանձնելու Եվրոպայի խորհրդին՝ խաչքար, որի բացումը կկատարեն ԵԽ գլխավոր քարտուղարն ու ՀՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան