ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
Պենտագոնի խոսնակ մայոր Ռենքին Գելովեյը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված քրդական ուժերը հարձակվեն Աֆրին շրջանի վրա, ապա Վաշինգտոնը կդադարեցնի նրանց ռազմական օգնություն ցուցաբերել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այժմ Աֆրինում Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որն ուղղված է տեղի քրդական ուժերի դեմ:
Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այն բանից հետո, երբ թուրքերը Աֆրինում ռազմական գործողություններ սկսեցին, քուրդ զինյալների մի մասը սիրիական Քամիշլի շրջանից շարժվեցին դեպի Աֆրինի հյուսիսարևմտյան հատված, որպես օգնության հասնեն պաշարման մեջ գտնվող տեղի քրդերին:
Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ իրենք ցուցումներ և օգնություն են ցուցաբերում քուրդ զինյալներին միայն «Իսլամական պետություն» (ԻՄ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Իսկ այս պարագայում ԱՄՆ-ի և քուրդ զինյալների համագործակցության մասին խոսք լինել չի կարող:
«Մենք միայն վարժեցնում և օգնում ենք այն ուժերին որոնք պայքարում են միայն ԻՊ-ի դեմ: Եթե ռազմական գործողություն իրականացվի ոչ թե ԻՊ-ի, այլ ուրիշների դեմ, դաշնակցային ուժերը կդադարեցնեն օգնությունը: Օրինակ, եթե քրդական ուժերը հայտարարեն, որ ԻՊ դեմ պայքարի փոխարեն շաժրվում են դեպի Աֆրին, իրենց եղբայրներին օգնության հասնելու համար, ապա նրանք այլևս չեն համարվի մեր գործընկերները»,-ասել է Պենտագոնի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան
- Թիլերսոնը Լավրովի ու Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին