Քաղաքական 12:46 25/01/2018 Հայաստան

Արմեն Սարգսյանը չէր գա, եթե իրեն անկախություն չտրվեր. Մերուժան Տեր-Գուլանյան

Արմեն Սարգսյանը նախագահի լավագույն թեկնածուն է: Հունվարի 25-ին Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ խորին հարգանք ունի բոլոր այն անձանց հանդեպ, ում անունները շրջանառվում էր՝ որպես նախագահի թեկնածու:

Նրա խոսքով՝ բոլորն էլ արժանավոր թեկնածուներ էին, բայց ճշգրիտ մարդը Արմեն Սարգսյանն էր՝ մի մարդ, որը երկար ժամանակ Անգլիայում ապրեց, որին ճանաչում են աշխարհում, սա կարևոր հանգամանք էր:

«Բազմաթիվ մեծ ֆիրմաների խորհրդատու, որքան գիտեմ՝ Անգլիայի թագուհու բոլոր հանդիսավոր ճաշկերույթներին նա, որպես կանոն, հրավիրված է լինում, դա ամեն մարդու հետ չի լինում: Նա ՀՀ վարչապետ աշխատեց 5-6 ամիս, իմ կյանքն այնպես է ստացվել, որ դարձել եմ վկայող, բազում մարդկանց անձնապես եմ ճանաչել և ճանաչում՝ իմ աշխատանքի բերումով՝ որպես գրող, խմբագիր, լրագրող: Առիթ եղել է՝ նստելու, զրուցելու, նաև մի բաժակ խմելու: Ես նրան նաև որպես մարդ եմ ճանաչում, ուրախ եմ, որ նախագահը բոլոր արժանի թեկնածուների շարքից ընտրեց արժանագույնին»,- ասաց նա:

Տեր-Գուլանյանը նշեց՝ Արմեն Սարգսյանը պետք է մեր հանրապետությանը, նա մեծ, հսկայական գործ է թողնում՝ գալով Հայաստան, նաև հսկայական աշխատավարձ է թողնում: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը իր «այո»-ն կասի: Հրապարակախոսի կարծիքով՝ Սարգսյանն ընդունելի մարդ է բոլորի համար, իր թիկունքին հսկայական աշխատանքային կենսագրություն ունի և աշխարհաճանաչողություն, իսկ մեր երկրի համար կարևոր է, որ հանրապետության նախագահը աշխարհ ճանաչի, և որ աշխարհը իրեն ճանաչի:

«Ես կարծում եմ՝ փայլուն ընտրություն է»,- ասաց նա:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը նշեց, որ անձամբ չի ճանաչում Արմեն Սարգսյանին, սակայն որքան լսում եմ նրանց կարծիքները, ովքեր նրան ճանաչում են, բոլորը նրա մասին բարձր են խոսում, հարգանք ունեն դեպի իրեն:

«Ես այն մարդկանցից չեմ, որ ուրիշի ասածով միտքս արտահայտեմ, բայց այստեղ կա մի հարց. եթե երկրի նախագահն ընտրում է իրեն, զգում եմ՝ եռանկյունի են ուզում կազմել՝ այսօրվա վարչապետը և նա: Դա ինձ դուր է գալիս, վերջին հաշվով՝ ինտելիգենտ մարդ է, ժողովուրդն, իհարկե, մի փոքր մտահոգություն ունի, բայց կարծում եմ՝ Աստծո կամոք, այդ մտահոգությունը կփարատվի, որովհետև արդեն շատ է տառապում այս ժողովուրդը, գոնե այս անգամ ճիշտ դուրս կգա»,- ասաց նա:

Քանդակագործը նշեց, որ Արմեն Սարգսյանը փորձ ունի, ճանապարհ է անցել, բայց ինքն ուզում է սպասել ու տեսնել բոլոր հաջողությունները:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ կարևոր է նախագահի անձի՝ ով լինելը. Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, բացի այդ, նա վեր է բոլոր կուսակցություններից՝ երկրի նախագահն է պարզապես, բոլոր կուսակցությունների նախագահը:

Ֆերդինանդ Առաքելյանը ևս կարծիք հայտնեց, որ թեկնածուի անձը կարևոր է. եթե նա բարձր անձ է, իհարկե, կհաղթահարի մարտահրավերները, որովհետև ճանապարհ անցած մարդ է:

Հարցին՝ ի՞նչ հաջողություններ է գրանցել Արմեն Սարգսյանը՝ որպես դեսպան իր աշխատանքում: Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ վերջին մի քանի տարիներին, երբ նա դեսպան էր, առաջին անգամ ջերմություն նկատվեց Անգլիայի և Հայաստանի միջև:

«Եթե ուշադիր եք եղել, Անգլիան շատ սառն էր Հայաստանի հանդեպ: Եվրոպական բոլոր մեծ տերություններն իրենց տեսակետները՝ Ցեղասպանության վերաբերյալ, եթե անգամ Ցեղասպանությունը չեն էլ ընդունել, գոնե հրապարակեցին, բացի Անգլիայից: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի դեսպանության շրջանին, այդ տաքությունը երևաց, ջերմություն Անգլիայի և Հայաստանի միջև, բանը հասավ այնտեղ, որ Անգլիայի թագուհին սկսեց հեռագիր տալ, ինչ-որ բան շնորհավորել և այլն, այսինքն՝ արած գործը երևում է»,- ասաց նա:

Տեր-Գուլանյանը նշեց, որ Արմեն Սարգսյանն ամենաճիշտ նախագահն է, և սխալ են պնդումները, թե նա լիազորությունների առումով Անգլիայի թագուհի է:

«Այն օրենքը, որ ԱԺ-ն ընդունում է, եթե նախագահը չի ստորագրում, դա օրենք չէ: Նա կարող է ցանկացած պահի վերադարձնել խորհրդարան՝ լրամշակման կամ փոխելու: Անկեղծ ասած՝ եթե ինքն անկախ չլիներ, չէր գա, ես անձնապես իրեն ճանաչելով եմ ասում»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}