Արմեն Սարգսյանն արժանի է լինել ՀՀ նախագահ. Շարմազանով
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը դրսից բերված մարդ չէ, նա Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանն է: Նրա մասին «դրսի մարդ» ասելն առնվազն արդարացի չէ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը ՀՀ դիվանագետ է, ով դեսպան նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
«Ի դեպ, նա այն եզակի գործիչներից է, ով նույն պաշտոնում նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից: Արմեն Սարգսյանը քաղաքական և գիտական իր կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ: Առաջ չընկնենք, քանի որ որոշումը պետք է կայացնի ինքը՝ Արմեն Սարգսյանը: Մենք պետք է ոչ թերագնահատենք, ոչ էլ գերագնահատենք ՀՀ չորրորդ նախագահի գործառույթները: Նա չպետք է լինի ոչ այս, ոչ այն քաղաքական թիմի անդամ, նա պետք է լինի Սահմանադրության երաշխավոր և հետևի դրա անխափան կատարմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքագիտական այն գնահատականներին, որ ՀՀԿ-ն հաճախ է փորձում իշխանության բերել մարդկանց, որոնք «համակարգի ծնունդ չեն» (խոսքն, օրինակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է ) ԱԺ փոխնախագահն ասաց, որ սխալ է նման բան ասել: «Ի՞նչ է նշանակում համակարգի ծնունդը, ես համակարգի ծնո՞ւնդ եմ:
Կարեն Կարապետյանն եղել է նաև Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչ: Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համակարգից դուրս մարդ է բերում: Եթե Միացյալ թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ, ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչ»,-ասաց նա:
Անդրադառնալով գնաճի թեմայով խորհրդարանական լսումներին՝ ՀՀԿ մամուլի խոսնակը դրանք արդյունավետ որակեց:
«Ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք ասում էին, որ լսումները պետք է վերածվեն հանրահավաքի կամ երթի, լսումների նպատակը դա չի եղել: Լսումների նպատակը եղել է լսել բոլոր շահագրգիռ կողմերին, հրավիրել պետական կառույցների ղեկավարներին, տալ հանրությանն անհանգստացնող հարցեր, լսել մասնագիտական գնահատականներ: ԱԺ տնտեսական հանձնաժողովը պատրաստվում է այդ բոլոր առաջարկները քննարկել, հանգել եզրակացության և առաջարկություններ անել կառավարությանը: 28 ելույթներից ընդամենը 8-ն է պատգամավորների ելույթ եղել: Լսումների նպատակը չի եղել իշխանության և ընդդիմության գաղափարական բախումը»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ ՀՀԿ-ական գործիչը նկատեց, որ այս ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: «Նույնիսկ ԵԽԽվ-ում են սա տեսնում և հրապարակային խոսում, որ Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել այդ ոլորտում»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը չէր գա, եթե իրեն անկախություն չտրվեր. Մերուժան Տեր-Գուլանյան
- Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
- ՀԲԸՄ նախագահը խոսել է ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին
- Արմեն Սարգսյանը համեմատության մեջ լավագույնն է. Թևան Պողոսյան
- Արամ Սարգսյան. Քաղաքական առումով դեմ եմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՀԺ
- ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելվել է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»
- Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում հատուկ սեղան ունի. «Իրատես»
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին