Դեյր Զորում 15 խաղաղ բնակիչ է զոհվել
ԱՄՆ գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից արձակած ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր Զոր շրջանի Աշ-Շաաֆա բնակավայրում 15 խաղաղ բնակիչ է զոհվել: Նրանցից յոթը կանայք են:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավիահարվածներն իրականացվել են անցած երեքշաբթի: Դրանցից մի քանիսն ընկել են բնակելի տների վրա: Կան ծանր վնասվածքներ ստացած մարդիկ: Զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
- Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան
- Թիլերսոնը Լավրովի ու Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին