Ադրբեջանական դիվերսիա՝ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից հետո
Ադրբեջանական կողմի՝ այսօր գիշերը նախաձեռնած դիվերսիոն ներթափանցման փորձը հետևանք է այդ երկրի արատավոր սովորության՝ Հայաստանի մասնակցությամբ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից հետո սահմանին սադրիչ գործողություններ կատարել։ Դիվերսիոն ներթափանցման փորձը, անկասկած, հետևանք է նաև ՀՀ նախագահի՝ երեկ ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի պատվիրակին հանդարտության կոչի։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Դիվերսիոն նախահարձակ գործողություններ Ադրբեջանը նախկինում ևս ձեռնարկել է, երբ ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում նման ելույթներ չէր ունեցել։ Այնպես որ, ասել, որ այդ գործողությունը պայմանավորված է միայն Սերժ Սարգսյանի ելույթով՝ ճիշտ չէ. դիվերսիոն գործողություններ եղել են նախկինում, կան այսօր և կլինեն նաև վաղը։ Չի բացառվում, որ երեկվա դիվերսիոն գործողությունը ինչ-որ չափով պատասխան էր ՀՀ նախագահի՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին կատարված դիտողությանը։ Բայց մեծ իմաստով քանի դեռ ԼՂ հիմնահարցը լուծված չէ, դիվերսիոն ներթափանցման փորձեր երկու կողմից էլ լինելու են»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն վաղուց այն մարմինը չէ, որ կարծիք ձևավորի կամ ազդի Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Այն ավելի շուտ խորհրդանշական կառույց է, որտեղ միմյանց են հանդիպում այդ կառույցի անդամ երկրների պատվիրակները։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ իր դիվերսիայի արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում տվեց Արցախյան հիմնախնդրի պատմական, քաղաքական և իրավական հիմքերը. Շարմազանով
- Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է կանխվել. ԱՀ ՊՆ
- ՀՀ նախագահը տվեց հակամարտության պատմաիրավական և քաղաքական հիմքերը. Դավիթ Բաբայան
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
- ՀՀ նախագահ․Միջազգային հանրությանը խնդրում ենք Ադրբեջանին բերել իրատեսական դաշտ
- Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել և 4 զոհ կրելով՝ հետ է շպրտվել
- ՊՆ. Հայկական զինուժը դիվերսիա չի իրականացրել և կորուստներ չունի
- Հետմահու պարգևատրվեցին Չինարիի դիվերսիան կասեցրած զինծառայողները
- Հակառակորդի դիվերսիան կանխելու ժամանակ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ տեղեկատվական դիվերսիաների պետք է սպասել. Քոչարյան
- Արցախի նախագահն այցելել է դիվերսիան կասեցնելու ընթացքում վիրավորված զինծառայողներին
- Դիվերսիա. ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ են ոչնչացվել
- Կրկին ադրբեջանական դիվերսիա. «Հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է»
- Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
- Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
- Մարկարով. Ադրբեջանի իրականացրած վերջին դիվերսիան մտնում է Բաքվի` լարվածությունը պահպանելու սցենարի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան