Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդերի հարցով բոլոր խոստումները խախտելու մեջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդերի զինված խմբավորումների հարցով տված բոլոր խոստումները խախտելու մեջ ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից առաջարկություն եղավ Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետ երկարությամբ անվտանգության գոտի ստեղծել։ Բայց եթե անգամ նրանք անկեղծորեն են դա ասում, միևնույն է, վստահություն է անհրաժեշտ։ Ես բացատրել եմ, թե ինչու հիմա չենք վստահում ԱՄՆ-ին։ Նրանք չեն պահել ոչ մի խոսք, որ տվել էին Սիրիայում քրդերի զինված խմբավորումների հարցով»,- ասել է թուրք պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան