Կարասին. Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը կիրականացնեն երկկողմ համաձայնագիրը
Հաջորդ շաբաթ Պրահայում տեղի կունենան ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունները:
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Կարասինը նշել է, որ դրանց գլխավոր թեման կլինի 2011-ին Ռուսաստանի ու Վրաստանի միջև կնքված առևտրի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը: Խոսելով դրա իրականացումից՝ Մոսկվայի ակնկալիքների մասին, Կարասինն ասել է, որ մեծ հույսեր են կապում դրա հետ.
«Մեր հաշվարկներով, այն մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի առևտրի համար»,-ասել է փոխարտգործնախարարը՝ ավելացնելով, որ փորձում են արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրեն անհրաժեշտ փաստաթղթերը:
«Դրանից հետո համաձայնագիրը կսկսի գործել»:
ԶԼՄ լրագրողի այն հարցին, ճի՞շտ է հասկացել, այդ համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն դառնալու է Հայաստանը, այսինք Մոսկվան այդ քայլին գնում է ոչ այնքան իր համար, ինչքան Երևանի խնդրանքով, Կարասինն արձագանքել է.
«Հայաստանը մեզ իսկապես խնդրել է: Բայց այս դեպքում խոսքը երկկողմ՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագրի մասին է, որ կնքցում է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն երրորդ երկրների՝ այդ թվում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հանրապետությունների համար պարտավորություններ չի ներառում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում