Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ Արագածոտնի մարզի Մեծաձորի հիմնական դպրոցում սովորում է երկու աշակերտ՝ երկրորդ և ութերորդ դասարաններում, իսկ ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց:
«Դպրոցում բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- ասաց նախարարը:
Այսպիսով, ըստ որոշման, աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները