Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը տեսաուղերձ է հրապարակել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը:
«Գերազանց լուր լսեցի այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հրավիրվել է առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում: Անչափ ուրախ եմ: Ես Սարգսյանին հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր: Նա երեք անգամ Մեծ Բրիտանիայում եղել է Հայաստանի դեսպանը: Սարգսյանն ունի հրաշալի փորձ ու գիտելիքներ և շատ բան կարող է անել շնորհիվ իր դիվանագիտական հմտությունների, վերլուծական կարողությունների, հարաբերությունների: Նա հրաշալի դեսպան է եղել Հայաստանի համար»,- տեսաուղերձում նշել է բարոնուհի Քոքսը:
Վերջինս հավելել է, որ ուրախ է Արմեն Սարգսյանին տեսնելու Հայաստանի նախագահի պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան