Ադրբեջանի սադրանքները չեն կարող որևէ խնդիր լուծել. ԱԺ փոխնախագահ
Ադրբեջանը ցանկացած միջազգային լուրջ իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով այսօր գիշերը ադրբեջանական զինուժի՝ դիվերսիոն ներթափանցման հերթական դեպքին:
Բանախոսը հիշեցրեց, որ սահմանային միջադեպեր տեղի են ունեցել նաև Ժնևյան հանդիպումից հետո: «Դիվերսիոն ներթափանցման փորձ եղավ նաև այսօր, ինչով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական քաղաքականության: Բայց նմանատիպ սադրանքները չեն կարող ազդել հայ ժողվրդի կամքի վրա, ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել: Սադրանքները չեն կարող որևէ խնդիր լուծել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ Ադրբեջանը դարձել է իր իսկ առավելապաշտության զոհը, ինչի մասին երեկ ԵԽԽՎ-ում հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀՀ նախագահը երեկ նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի Ադրբեջանին դուրս գալ մաքսիմալիստական վիճակից: Ադրբեջանը դարձել է իր հայատյացության զոհը: Գեբելսն ու Հիտլերը կոչեր անում էին հրեաների, Ադրբեջանը՝ հայերի և ամեն հայկականի դեմ: Օրինակը Ջուղայի հայկական գերազմանատունն է: Անգամ անշունչ քարերին հանգիստ չեն տալիս»,- ամփոփեց ՀՀԿ գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում տվեց Արցախյան հիմնախնդրի պատմական, քաղաքական և իրավական հիմքերը. Շարմազանով
- Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է կանխվել. ԱՀ ՊՆ
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան